Անկրկնելի Պետրոսյանը պարում է հայտնի երգի տակ. տեսանյութ

Հանրահայտ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը չի դադարում ուրախացնել Instagram–ի իր բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայտնի արտիստ, գրող-երգիծաբան և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը Instagram-ի իր զվարճալի տեսանյութ է հրապարակել։

Հնչում է «Զեմլյանե» խմբի «Трава у дома» ստեղծագործությունը, և հայտնի հայը պարում է սևամորթ տղամարդկանց հետ։

«Ինչպես միշտ, ուրախ պար։ Կռահե՛ք, թե ո՞ր երկրների դեսպանների հետ եմ պարում։ #евгенийпетросян #петросян #танцыдоупаду #гуляйдуша», —տեսանյութը մակագրել է Պետրոսյանը։

Հնարամիտ երկրպագուները նշել են, որ պարողները հաստատ Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի շրջանավարտներ են, քանի որ միայն Ռուսաստանի ուսանողական կյանքն ըմբոշխնած օտարերկրացիներն են կարող այդպես պարել «Զեմլյանե» խմբի հիթի ներքո։

«Ռուսական օղին հրաշքներ է գործում», — նշել է օգտատեր vasskidanov-ը։

Ոմանց անչափ դուր է եկել հենց երգիծաբանի պարը։

«Դուք հիանալի պարող եք, այնպես եք պարում, որ ուզում եմ ձեզ հետ պարել։ Ձեզ շատ եմ սիրում», — գրել է Պետրոսյանի երկրպագուներից մեկը։

Սիրելի արտիստն անկեղծ ուրախանում է, իսկ կողքինները փորձում են կրկնօրինակել նրա շարժումները։

«Եվգենի Վահանովիչ, դուք անկրկնելի եք», — նշել է lelka6537-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասան Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև գրող-երգիծաբան Եվգենի Պետրոսյանը համալրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց նոր ցանկը։