Վարդան Հարությունյանը բանան կներկրի Էկվադորից. օլիգարխներ, մի՛ վախեցեք

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հայաստանում ծնված Հարությունյանը 8 տարի առաջ հանգստանում էր Էկվադորում և սիրահարվեց այդ երկրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանում ծնված 32 տարեկան Վարդան Հարությունյանը Էկվադորում առևտրային ընկերություն է բացել, հայտնում է El Universo պարբերականը։

Ուջանցիները սպասում են բանանի բերքին

Armec Trading Group-ը Հայաստան է ներկրելու բանան, արքայախնձոր, կակաո և ծաղիկներ։ Եվ ոչ միայն Հայաստան. ընկերությունը մտադիր է մթերք արտահանել նաև Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան և Իրան։

Բանանների առաջին խմբաքանակն արդեն «լքել» է հայրենիքը, սկզբնական ժամանակահատվածում արտահանման ծավալն ամսական հարյուր կոնտեյներ կլինի։ Սա միայն սկիզբն է, խոստանում է Վարդանը։ Նա ուզում է զբաղվել ոչ միայն մրգի, այլև ոգելից խմիչքների վաճառքով (այդ թվում` Էկվադորի հայտնի ռոմի)։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 8 տարի առաջ Հարությունյանը հանգստանում էր Էկվադորում։ Տեղի բնակիչներն այնքան զարմացրին իրենց հյուրընկալությամբ և բարյացակամությամբ, որ Հայաստանում նա ստեղծեց հայ-էկվադորյան բարեկամության միություն և սկսեց կապեր հաստատել հեռավոր (սակայն նույնպես փոքր ու լեռնային) երկրի հետ։

Գործարարը ծրագրում է Էկվադորից ներկրած ապրանքների խանութ բացել Հայաստանում, ինչպես նաև էկվադորյան ներդրողների խումբ հրավիրել հյուրանոց կառուցելու համար։