Արտակ Զեյնալյան
© Sputnik
Պատգամավորը նշել է, որ կարագի գների բարձրացման առնչությամբ ԿԲ նախագահի հիմնավորումներն առնվազն ժպիտ են առաջացնում: Մեջբերելով Ջավադյանի խոսքը` Զեյնալյանը նշել է` օբյեկտիվ իրականությունն այն է, որ այժմ սպառողը նույն գումարով ավելի քիչ ապրանք է ձեռք բերում, քան նախկինում:
Լսումների ընթացքում ներկայացված պարզաբանումները Զեյնալյանը «մանիպուլյացիա» է որակել:
Պատգամավորը նաև դժգոհել է, որ խորհրդարանական փոքրամասնությունը կառավարության գործունեության վրա ազդելու լծակներ չունի, սակայն նա համոզմունք է հայտնել, որ հասարակության աջակցության շնորհիվ իրենք արդյունքի կհասնեն:
«Մենք օգտվելու ենք մեր լիազորություններից ու դեռ «հաճելի անակնկալներ ենք մատուցելու»,- խոստացել է նա: