Վանաձոր-Ալավերդի ճանապարհի որոշ թունելներ մեկ ամիս չեն գործի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդների համար նորություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի որոշ թունելներ հունվարի 29-ից փետրվարի 28-ը չեն սպասարկի։

«Հունվարի 29-ից փետրվարի 28-ը շինարարական աշխատանքների իրականացման պատճառով Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ն փակ են լինելու»,–ասված է հաղորդագրության մեջ: