ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մամվել Բադեյանը, որը ճանապարհատրանսպորտային պատահարի էր ենթարկվել, իրեն լավ է զգում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հերացի N1 հիվանդանոցից։
Դեսպանի առողջական վիճակը լավ է։ Զննումից հետո նրան ուղարկել են տուն են», – ասացին հիվանդանոցից։
Հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, ավտովթար է տեղի ունեցել։ Պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր 61-ամյա Մանվել Բադեյանը։