Մարգարիտ Եսայան
© Sputnik
«Այս տարի թոշակների և աշխատավարձերի բարձրացում չի եղել, ուստի գնաճը կազդեր խոցելի խավերի վրա, և նրանք ահազանգեցին: Մենք որպես օրենսդիր մարմին, անհանգստացանք, քննարկում հրավիրեցինք: Այս լարվածությունն իրականում որոշ իմաստով արհեստածին էր, որովհետև գների բարձրացման հարաբերակցությունն այպիսին չէր, որ այսպիսի աղմուկ բարձրանար: Աղմուկը կամ անհանգստությունը շատ ավելին էր, քան իրականությունը»,-ասաց Եսայանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահի մակարդակով խնդիր դրվեց ուսումնասիրել շուկան և լուծումներ գտնել: