Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է

«Ժամանակ» թերթը գրում է, որ հայաստանյան օլիգարխիան այնպիսի տգեղություններ կդնի շրջանառության մեջ, որ նոր մրցակիցը կհրաժարվի նախագահական հավակնություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. «Հայաստանի օլիգարխիայի ներկայացուցիչներն անհանգստացած են, որ երկրի բիզնես կյանքում նոր օլիգարխ մրցակից է հայտնվելու՝ ի դեմս Արմեն Սարգսյանի: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Նրանք համոզված են, որ նախագահ Սարգսյանը փորձելու է իր համար բիզնես ոլորտներ ստանալ, իսկ դա հնարավոր է միայն մյուսների հաշվին»,- նշված է հոդվածում:

Ըստ «Ժամանակ»` հնարավոր է, որ առաջիկայում օլիգարխիան Արմեն Սարգսյանին վարկաբեկող այնպիսի տեղեկություններ դնի շրջանառության մեջ, որոնք կստիպեն նրան հրաժարվել նախագահական հավակնություններից: Իսկ այդպիսիք, ըստ թերթի աղբյուրի, կան: