Արմավիրում որսորդը կրակել է իր ոտքին. 56 տարեկան տղամարդը հիվանդանոցում է

Որսորդներն ու քննիչները պարզել են, թե ինչպես է տղամարդը վնասել ոտքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnk. Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 23-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում «ձախ ծնկան հոդի հրազենային վնասվածք, հեմոռոկիկ շոկ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ 56-ամյա Սամվել Վարսանյանն է։ Բժիշկներն ասել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ վերակենդանացման բաժանմունքում է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքի դաշտերում, որսի ժամանակ։

Պարզվել է նաև, որ նա իրեն պատկանող «ՍԻԼՄԱ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական երկփողանի հրացանը ձախ ուսից հանելու ժամանակ պատահաբար կրակել է իր ոտքին։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։