ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Իրանը ԵՄ–ի համար դեպի արևելք ծավալվելու լուրջ հնարավորություն է»

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի խնդրանքով վերլուծել է Իրանի որդեգրած տնտեսական քաղաքականությունը ԵՄ–ի հետ։
Sputnik
Ահարոն Վարդանյան

Իրանական կողմը բավականին ճկուն առևտրատնտեսական հարաբերություններ է վարում ԵՄ երկրների հետ, և դա սկսվեց միջուկային հարցի համաձայնությունից հետո։ 2017 թվականի ընթացքում Իրան-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, ինչը նշանակում է, որ Թեհրանը շատ խելացի է վարում այդ հարաբերությունները։

«Հավանաբար այս էր պատճառը, որ ԵՄ-ն չմիացավ Ամերիկային երկու հակաիրանական բանաձևերի քննարկման ժամանակ։ Վստահորեն հաշվի են առնվել պետական շահերը, քանի որ իրանական հարուստ ու խոշոր շուկան դեպի արևելք ծավալվելու առումով լուրջ հնարավորություն է»,- նշեց Վարդանյանը։

Հայաստան-Իրան առումով փորձագետն առանձնացրեց երկու երկրի քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, սակայն ափսոսանքով նշեց, որ դեռևս չի օգտագործվում տնտեսական հզոր ներուժը։

«ՀՀ-ն և Իրանը առևտրաշրջանառությունն ընդլայնելու մեծ պոտենցիալ ունեն առնվազն երեք կետով` Մեղրու ԱՏԳ շահագործումը, ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը և ԵԱՏՄ շուկան»,- մատնանշեց Վարդանյանը։