Կենտրոնական բանկը գնում է բնակչության հին թղթադրամներն ու մետաղադրամները

Հատուկ այդ նպատակով ԿԲ–ն մասնագիտացված հանձնաժողով է ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnk. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից հին ու նոր դրամանիշներ` մետաղադրամներ և թղթադրամներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը, որոնք բացակայում են իր դրամագիտական հավաքածուում և անհրաժեշտ են այն համալրելու համար»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրությունում։

Դրամանիշերի գնման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի շենքում յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10-00 մինչև 12-30: