Սուրեն Սարգսյան
© Sputnik
Փորձագետն արձանագրեց, որ սա ԱՄՆ-ի պատմության կառավարական առաջին shut down-ը չէ։
«Սա նույնիսկ ամենաերկար shut down-ը չէ. ամենաերկարը տվել է 21 օր»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով` ճգնաժամը տեղի է ունենում ֆինանսավորման բացակայության պատճառով, և կառավարությունը սկսում է չաշխատել, ինչը բացասական հետևանքներ է ունենում երկրի տնտեսության վրա, կասեցնում է պետական հաստատությունների, գործիչների գործունեությունը։
«Սա նորմալ իրավական գործընթաց է և տեղի է ունենում, երբ երկու խոշոր կուսակցությունները չեն կարողանում համաձայնության գալ որևէ հարցում և ստիպված են լինում գնալ կառավարության ժամանակավոր կասեցման»,-shut down-ի պատճառները ներկայացրեց Սարգսյանը։