Դուստրս կիսով չափ հայ է. Ուլյանա Սերգեյենկոն` Քեմփբլի հետ ունեցած «ռասիստական» սկանդալի մասին

Փարիզում սկանդալ է ծագել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբլի և դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի միջև, որին հայտնի մոդելը «ռասիզմի» մեջ է մեղադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն ներողություն է խնդրել «My niggas in Paris» կատակով արված արտահայտության համար, որը սուպերմոդել Նաոմի Քեմփբլին ռասիստական է թվացել։

Ընկերուհուն` fashion girl Միրոսլավա Դումային, ուղարկած ծրարի վրա Ուլյանան գրել է. «To my niggas in Paris»։ Միրոսլավան հրավիրատոմսի լուսանկարը հրապարակել էր Instagram-ում։ Գրառումը դժգոհություն էր առաջացրել սոցցանցերում։ Մասնավորապես գրառմանը արձագանքել էր Նաոմին. «Սա լո՞ւրջ է։ Ինչի՞ համար է պետք նման բաներ գրել և հրապարակել։ Բոլորդ դեռ պատրաստվո՞ւմ եք գնալ նրա շոուին», — գրել էր նա stories բաժնում։

Գրառումն այնքան էր զայրացրել Նաոմիին, որ մոդելը նույնիսկ կոչ էր արել բոյկոտել Սերգեյենկոյի նորաձևության շոուն, որը անցնում է Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում։

Возмущенный пост Наоми Кэмпбелл

Այս սկանդալից հետո դիզայները շտապել է մեկնաբանել իր գրածը։

«Ես ծնվել եմ Ղազախստանի արևելքում գտնվող փոքրիկ քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես մարդկանց երբեք չեմ բաժանել սևերի ու սպիտակների։ Ռեփեր Քանյե Ուեսթն (հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը — խմբ.) իմ սիրելի երգիչներից մեկն է, և նրա Niggas in Paris երգը` նույնպես», — գրել է դիզայները։

Пост Ульяны Сергеенко в Instagram

Ուլյանան նշել է, որ ինքն ու իր ընկերները երբեմն միմյանց N (nigga) տառով սկսվող բառով են անվանում։ Միևնույն ժամանակ նա ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է։

Ուլյանա Սերգեյենկոյի դուստրը Վասիլիսա Խաչատուրովան է, որը ծնվել է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովի հետ ամուսնությունից։

Մի շարք երկրներում արգելված «nigger» բառը տեղին է միայն այն դեպքում, երբ կիրառում են աֆրոամերիկացի կատարողները, այդ թվում նաև` Քանյե Ուեսթը։