«Երջանիկ» թիվ. հայտնի է` որ համարի մարզաշապիկով կխաղա Հենրիխ Մխիթարյանը

Մխիթարյանն ու Սանչեսը կխաղան նույն համարի մարզաշապիկով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik.«Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը կկրի 7 համարի մարզաշապիկը։ Այս մասին նշված է ակումբի թվիթերյան էջում:

​Նույն համարի մարզաշապիկով կխաղա նաև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսը։

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 22-ին, պաշտոնապես հաստատվեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ»։