ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. «Արսենալի» նոր ձեռքբերումը` հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, շաբաթական 180 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու։ Այս մասին հայտնում է Express.co.uk-ը։
Սա թիմում երկրորդ ցուցանիշն է։ Ամենաբարձր վարձատրվող խաղացողը ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետն է, որի աշխատավարձը շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ է։
Առաջին եռյակը եզրափակում է գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը` շաբաթական 140 հազար ֆունտ ստեռլինգով։
Պարբերականը նշում է, որ Մխիթարյանի աշխատավարձն ավելի բարձր է ավելի վաղ «Արսենալում խաղացող Ալեքսիս Սանչեսի աշխատավարձից։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանը «Արսենալում» խաղալում է 7 համարի մարզաշապիկով։ Արդեն կայացել է հայ կիսապաշտպանի առաջին մարզումը «զինագործների» կազմում։
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն էր դարձել։