Հայաստանն անդամագրվեց Միջազգային ծովային կազմակերպությանը

Մեր երկիրը համալրեց ավելի քան 170 անդամ ունեցող կազմակերպության ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnk. Հայաստանը դարձավ Միջազգային ծովային կազմակերպության (IMO) անդամ՝ միանալով համապատասխան կոնվենցիային: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի կայքէջում:

Հայաստանը 173-րդ երկիրն է, որ անդամակցում է կազմակերպությանը։

ՄԾԿ-ն նաև 3 ասոցացված անդամ ունի:

Միջազգային ծովային կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը ենթարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, մասնագիտանում է միջազգային առևտրային նավագնացության հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ գործակցության և տեղեկատվության փոխանակման ոլորտում: