Հայը երկրորդ անգամ է Բելառուսի քաղաքացու սպանում

Հարությունյանը 5 տարվա ընթացքում մահացու վրաերթի է ենթարկել Բելառուսի 2 քաղաքացու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Բելառուսի դատարանի առաջ կկանգնի ՀՀ քաղաքացի Էրիկ Հարությունյանը, որն անցյալ տարվա դեկտեմբերին մահացու վրաերթի է ենթարկել 33 տարեկան տղամարդու։ Այս մասին հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները։

Երևանում տղամարդը դանակահարել է եղբոր կնոջը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Գոմելում. քննիչները պարզել են, որ ուշ երեկոյան ՀՀ քաղաքացի Էրիկ Հարությունյանը, որ Բելառուսում կացության իրավունք ունի, մեկ այլ անձի անունով գրանցված Lexus մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «Գոմսելմաշի» աշխատակից 33-ամյա Դմիտրի Շորինին։

Որոշ տվյալների համաձայն` վարորդն այդ պահին ավտոմեքենան վարել է ավելի քան 100 կմ/ժ արագությամբ և վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող քաղաքացուն։

2013 թվականին Էրիկ Հարությունյանն արդեն եղել էր Բելառուսում մեկ այլ ՃՏՊ-ի մասնակից, այն ժամանակ նա մահացու վրաերթի էր ենթարկել մի աղջկա։ Սակայն քրեական գործի նախաքննությունը դադարեցվել էր։ Այժմ պարզվում է այդ որոշման օրինական լինելը։

Հարությունյանը գործն ուղարկվել է դատախազություն` դատարանին փոխանցելու համար, մեղադրյալը քննչական մեկուսարանում է։