ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Կալիֆոռնիա Նահանգի Սան Դիեգո քաղաքի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Բագրատ վարդապետ Բերջեքյանը հայտնել է, որ անանուն նվիրատուն որոշել է նոր կառուցվող եկեղեցու համալիրին կից գտնվող հողատարածքը նվիրել եկեղեցուն։ Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»։
Նվիրատուն հույս է հայտնել, որ մոտավորապես 2.9 միլիոն դոլար արժեք ունեցող հողատարածքում տարեցների խնամքի կենտրոն կկառուցվի, որի եկամուտը կտրամադրվի եկեղեցուն։
Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու շինարարության ծրագիրն արդեն հաստատված է։ Այն տարածքում, որտեղ կառուցվելու է եկեղեցին, գործելու են նաև երիտասարդական կենտրոն, գրադարան, մարզասրահ, կայանատեղի։