Մխիթարյանը հուզիչ գրառում է հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար

Հայ ֆուտբոլիստը հուզել է երկրպագուներին հերթական սրտառուչ գրառումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի երկրպագուներին «Միկի» վավերագրական ֆիլմին աջակցելու համար։ Այդ մասին հայտնի կիսապաշտպանը գրել է Facebook–ի իր էջում։

«Ես կնվիրաբերեմ ManUtd–ի բոլոր խաղացողների ստորագրություններով մարզաշապիկը Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների օգնության ֆոնդին», – գրել է ֆուտբոլիստը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ: