ՌԱԴԻՈ

Թամազյան. «Անչափահասների կատարած խաղադրույքները կարող են ճանաչվել անվավեր, և գումարները հետ գանձվել»

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթի մանրամասները Sputnik Արմենիային է ներկայացնում ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը:
Sputnik
Կարեն Թամազյան. տուգանքների մասին

«Ֆինանսների նախարարությունը կարող է տուգանել 2 մեխանիզմով՝ ստուգման գնալ կամ հաշվետվությունների միջոցով հսկողություն է իրականացնել: Առաջին դեպքում կազմակերպիչը տեղեկացվում և զգոնանում է: Շատ քիչ է հավանականությունը, որ ստուգման պահին անչափահասներ լինեն խաղատներում»,-ասում է Թամազյանը:

Նա հիշեցնում է, որ խաղատների ղեկավարների համար էլ ցանկալի չէ, որ անչափահասներ այցելեն, որովհետև նրանց կողմից կատարած խաղադրույքները իրավաբանորեն կարող են ճանաչվել անվավեր, և գումարները հետ գանձվել: