Հայ միլիոնատերը «նախատել» է դստերը` քաղաքականության հանդեպ անլուրջ վերաբերմունքի համար

Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը սոցիալական ցանցում տեղադրել է իր և 6 ամսական դստեր վեճը։ Արդյունքում աղջիկը հաղթում է նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատերը որոշել է իր դստեր` Օլիմպիա Օհանյանի հետ լրջորեն խոսել ԱՄՆ–ի հարկային  քաղաքականության մասին։ Բանավեճի տեսանյութն Օհանյանը հրապարակել է Instagram–ի իր էջում։

«Ինձ թվում է, որ դու անլուրջ ես վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Ինձ համար դժվար է քեզ հետ վիճելը, չէ որ դու փոքրիկ ես», – ասում է Օհանյանը։

Տեսանյութի համաձայն` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանն ակնհայտորեն հետաքրքրված է զրույցով, սակայն անլուրջ է վերաբերվում հոր խոսքերին։ Վեց ամսական փոքրիկը հաճույքով խաղում է Ալեքսիսի քթի հետ և ի սրտե ուրախանում։

 

«Ինչպե՞ս մենք կարող են խոսել լուրջ թեմաներից, ասենք` հարկային քաղաքականությունից, եթե դու նույնիսկ չես լսում ինձ։ Ես զգում եմ, որ դու չես հարգում իմ գաղափարները։ Ինձ թվում է, որ դու ուղղակի անտեսում ես շատ փաստեր ու տվյալներով, որոնք ես ասում եմ», – գրել է Օհանյանը։

Վերջին շրջանում Օհանյանը հաճախ է հիշում իր հայկական արմատների մասին։ Մի քանի օր առաջ հայտնի գործարարը հուզիչ լուսանկար էր հրապարակել, որում Օհանյանների 4 սերունդ էր պատկերված։ Օհանյանն այդպես էր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել պապին` Ջոն Օհանյանին։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։