ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Սիրիայում ռազմական գործողություն չէր լինի, եթե չլիներ ԱՄՆ–ի հետ հարաբերությունների սրացումը»

Армен Петросян в гостях у радио Sputnik Армения
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում վստահեցրել է, որ Սիրիայում ծավալած գործողությունները Թուրքիան ծրագրում էր դեռևս 2012-13 թվականներին։
Sputnik
Արմեն Պետրոսյան
Արմեն Պետրոսյան

«Այն ժամանակ ընդդիմադիր ճամբարին աջակցելու հարցում նրան որևէ դաշնակից չէր աջակցում։ Իսկ այս գործողությունը, որը նախաձեռնվեց, միանշանակ փոխհամաձայնեցված գործողություն էր»,- ասել է Պետրոսյանը։

Նա համոզված է, որ Սիրիայում Թուրքիային տրված է որոշակի սահմաններ և այդ սահմանների շրջանակում ճանաչվում է նրա շահերը։

«Ես համոզված եմ, որ ռազմական գործողությունը չէր լինի, եթե չլիներ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացումը»,- պնդել է փորձագետը։