Ադրբեջանի իշխանությունները կառաջարկեն քաղաքացիներին կտակել իրենց օրգանները

Մահացածների հարազատները և ընկերները կարող են կտակով ստանալ նրանց օրգանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ադրբեջանի խորհրդարանը կքննարկի կտակի հիման վրա մարդկային օրգանների փոխպատվաստման մասին օրինագիծը, հաղորդում են տեղի ԶԼՄ–ները։

Միլի մեջլիսը կարող է շտկում կատարել «Մարդկային օրգանների կամ հյուսվածքների մասին» օրենքում։

Սպասվում է, որ տվյալ հարցը կդրվի խորհրդարանի գարնանային նստաշրջանի քննարկմանը։

Նորամուծության նպատակահարմարության հարցը քննարկվել է հունվարի 22–ին առողջապահության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում։