ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ամերիկյան Կենտուկի նահանգի գյուղական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նահանգապետ Մեթ Բևինին։
«Ողբերգական հրաձգություն Մարշալի շրջանում… Կրարկողը ձերբակալված է, մահացածի մասին տեղեկությունը հաստատվել է, ևս մի քանիսը վիրավոր են», — գրել է նա Twitter-ի իր էջում։
Հայտնում են, որ կասկածյալը ձերբակալվել է և այժմ հսկողության տակ է։
Ենթադրյալ հանցագործի և տուժածների տարիքը չի նշվում: