Երևանում ելույթ կունենան լեգենդար Թոմաս Անդերսն ու Modern Talking Band–ը

80-ականներին մեծ համբավ վայելող Թոմաս Անդերսը գալիս է Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Լեգենդար Modern Talking Band խումբը ելույթ կունենա Երեւանում։ Այս մասին նշված է LAConcert Group-ի ֆեյսբուքյան էջում։

Խումբն իր համաշխարհային շրջագայության շրջանակում առաջատար վոկալիստ Թոմաս Անդերսի հետ կենդանի համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Խումբը Հայաստանում առաջին անգամ կկատարի 1980-ականների հիթերը՝ You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number եւ այլն։

Համերգը տեղի կունենա մարտի 27-ին, ժամը 19։00-ին։