Մերի, հիմա էլ դո՞ւ. հայերը շատանում են բրիտանացի երգչուհի Մել Բիի շրջապատում

Spice Girls հայտնի խմբի նախկին մեներգչուհի Մել Բին, ամենայն հավանականությամբ, հայ ընկերուհի ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավար և 90-ականների երիտասարդության կուռք Մել Բին Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր ընտրյալ Գարի Մադաթյանի և հայտնի դերասանուհի Մերի Մակարյանի հետ։

«Իմ Գարիի հետ ուրախ է, էլ չեմ ասում, թե ինչ լավ տեսք ունի Մերին», — լուսանկարին կից գրել է երգչուհին։

9 ժամում լուսանկարն ավելի քան 37 հազար «հավանության» է արժանացել։ Ամենայն հավանականությամբ, Մել Բիին Մերիի հետ ծանոթացրել է Գարի Մադաթյանը, որը հայ դերասանուհու ոճաբանն է եղել նրա հարսանիքի օրը։

 

Մերի Մակարյանի և նրա 32-ամյա ընտրյալի հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։

Մել Բին 2017թ-ի սկզբին ամուսնալուծվել է 42-ամյա Ստեֆան Բելաֆոնտեի հետ։ Անցած տարվա սեպտեմբերին նա հայ ոճաբանին անվանել է իր կյանքի սերը։ Spice Girls-ի նախկին մեներգչուհին երեք դուստր ունի` 18-ամյա Ֆենիքսն առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10 տարեկան Էնջելը` դերասան Էդի Մերֆիից, 6 տարեկան Մեդիսոնը` Ստեֆանից։

ԶԼՄ-ների տվյալներով` Գարին ավարտել է Երևանի պետական համալսարանը, Բևերլի Հիլզում գեղեցկության սրահ ունի։