Սիմոնյանն ասել է` ինչու է Պուտինը վստահում նրան

Մարգարիտա Սիմոնյանին հարցրել են` հավատո՞ւմ է, որ Ռուսաստանի իրադարձությունները լուսաբանելիս հնարավոր է պահպանել անկախ լրագրողի դիրքորոշումը և միաժամանակ լինել Պուտինի վստահված անձանցից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ասոշիեյթիդ Պրես միջազգային գործակալության հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակում։

«Ես ներառվել եմ այն մարդկանց ցուցակում, որոնց նա վստահում է… Չգիտեմ, իրոք, վստահում է թե ոչ, բայց ես իսկապես տեսել եմ այդ ցուցակը», — ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը չի բացառել, որ նախագահի վստահության պատճառը նրա անկողմնակալ լինելն է։

«Հնարավոր է` այդ պատճառով է ինձ վստահում», — ասել է նա` պատասխանելով` հարցին հավատո՞ւմ է, որ Ռուսաստանի իրադարձությունները լուսաբանելիս հնարավոր է պահպանել անկախ լրագրողի դիրքորոշումը և միաժամանակ լինել Պուտինի վստահված անձանցից մեկը։

Անցյալ շաբաթ ՌԴ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների համար գրանցել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի 259 վստահված անձի: Վստահված անձանց ցուցակում հայտնվել են Ալեքսանդր Մասլյակովը, Միխայիլ Պիատրովսկին, Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Ուրինը, Վլադիմիր Խոտինենկոն, Նիկոլայ Ցիսկարիձեն, Սերգեյ Կոգոգինը, Կարեն Շահնազարովը, Դենիս Մայդանովը, Լև Լեշչենկոն,Դիանա Գուրսկայան, Պավել Գուսևը, Եվգենի Պոդդուբնին։

Ավելի վաղ Պուտինի ընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտնել էր, որ Պուտինի վստահված անձանց ցուցակում մոտ 500 մարդ է լինելու։ Ռուսական օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուն մինչև 600 վստահված անձ նշանակելու իրավունք ունի:

Ռուսաստանի նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 18-ին, քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին։ Պուտինն ընտրություններին ներկայանալու է որպես ինքնառաջադրված թեկնածու։