ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Թուրքիայի ներսում Էրդողանի վարկանիշն այս երկու օրվա ընթացքում անկում ապրեց»

Թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում վստահեցնում է` Թուրքիան վարում է մի քաղաքականություն, որը վաղ թե ուշ բերելու է քաղաքական վախճանի։
Sputnik
Կարեն Հովհաննիսյան

Երեկ երեկոյան Ստամբուլում հակաիշխանական ցույցեր կազմակերպվեցին` ընդդեմ Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության։ Այդ ցույցերն ու բողոքի ակցիաները ուղեկցվեցին անվտանգության ուժերի միջամտությամբ, բազմաթիվ ձերբակալվածներ եղան։ Նույն պատկերն էր նաև հարավարևելյան նահանգներում, քանի որ դրանք ամբողջությամբ քրդերի «տիրապետության» տակ են։

Երբ առավոտյան լուր տարածվեց, որ Սիրիայի սահմանին թուրքական կողմն ունի վիրավորներ, Ստամբուլում կրկին սկսեցին հավաքվել մարդիկ, որոնք բողոքում էին Էրդողանի քաղաքականությունից, այս անգամ ոչ թե Աֆրինի դեմ հարձակման, այլ Թուրքիայի խաղաղ բնակչության զոհերի համար։

«Քաղաքական առումով հենց Թուրքիայի ներսում Էրդողանի վարկանիշն այս երկու օրվա ընթացքում անկում է ապրում»,- նշեց Հովհաննիսյանը։

Փորձագետի խոսքով` Թուրքիան վարում է մի քաղաքականություն, որը վաղ թե ուշ բերելու է քաղաքական վախճանի։ Միջազգային կառույցները Թուրքիային դիտարկում են ԻՊ-ի համար կանաչ լույս վառող։

Այս պատերազմում Թուրքիան կարծես թե մենակ է մնացել, քանի որ թե՛ արաբական աշխարհը, թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Մոսկվան անընդհատ հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով, չպատերազմելու կոչերով։