Հենոն ու ընկերները. ո՞ւմ հետ է ծննդյան օրը նշել հայ ֆուտբոլիստը. լուսանկար

Հայ կիսապաշտպանը հրապարակել է տոնական տորթի ու հյուրերի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ում է հետ նա նշել ծննդյան օրը։

Լուսանկարում Հենրիխ Մխիթարյանն է, նրա գործակալ Մինո Ռայոլան ու «կարմիր սատանաների» նախկին թիմակից Պոլ Պոգբան։

«Ի՞նչ եմ ստանալու ծննդյանս օրվա առթիվ…», — լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Հունվարի 21-ին Հենրիխը 29 տարեկան դարձավ։

Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն է դարձել։

Նախնական տվյալների համաձայն` Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու` գումարած բոնուսները։ Գործարքը չորս տարի ժամկետով է կնքվել։