Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեր երկրի այցեքարտերը

Կարեն Կարապետյանը կարծում է, որ այսօր Հայաստանում եկել է նրանց ժամանակը, ովքեր բիզնեսով են զբաղվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայաստանը միջազգային հարթակում կամրագրի երկրի հեղինակությունը, կապացուցի, որ երկիր է, որտեղ հարմարավետ է ապրելը, հանգստանալը և բիզնես վարելը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Բոլոր նախագծերի մուլտիպլիկատիվ ազդեցությունն աստիճանաբար կզգացվի, և դրական սոցիալական ու տնտեսական փոփոխությունները կերևան, ինչպես նաև միջազգային ասպարեզում Հայաստանը կամրագրվի որպես երկիր, որտեղ հարմարավետ է ապրել, հանգստանալ և բիզնես վարել», – ասել է Կարապետյանը։

Կարեն Կարապետյան գիտի` որն է Հայաստանում բիզնես վարելու լավագույն ժամանակը

Նրա խոսքով` երկրի իշխանությունների հիմնական նպատակը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծելն է։ Նա վստահ է, որ հիմա դրա համար լավագույն ժամանակն է։

Այսօր Հայաստանը բաց է ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար։ Հայաստանում ակտիվ ներդրումներ են կատարում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչները։ Միայն «Շնող» ՀԷԿ-ի կառուցման համար ընկերությունը մտադիր է ներդնել շուրջ 200 միլիոն դոլար։

Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել է ներդրումային ծրագիր հանրապետության էներգետիկայի ոլորտում` ավելի քան մեկ միլիարդ դոլար ընդհանուր ծավալով։

«2015 թվականից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվի մեջ մտնող բաշխիչ ցանցերում ներկայիս էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա տարիներին կուղղվի մոտ 900 միլիոն դոլարի ներդրում», – նշել է վարչապետը` պատասխանելով էներգետիկայի ոլորտում արտասահմանյան մեծ խոշոր ներդրումների ամսին հարցին։

Հայաստանն իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, իրականացման փուլում է Երևանում նոր «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցման նախագիծը, որտեղ, բացի  բնակելի համալիրից՝ տեղակայված կլինեն հյուրանոցներ, արվեստանոցներ և արհեստանոցներ:

Նա նշել է նաև Գյումրիում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերականգնման նախագծի մասին և հավելել, որ նախապատրաստական փուլում են նաև Հայաստանի մի քանի մարզերում այլ հիմնական զբոսաշրջային ուղղություններով ներդրումային ծրագրեր: