ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Ինչքան թուրքական զինյալներն առաջ գնան, այնքան խնդիրներ են առաջանալու»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է թուրքական բանակի վերջին գործողությունները Սիրիայի տարածքում։
Sputnik
Սարգիս Գրիգորյան

«Սա նման էր Հալեպի ռազմական գործողություններին։ Թուրքերը շատ լավ կարողանում են պառակտել ընդդիմադիրներին, ուղղորդել իրենց միացած հատվածին։ Նրանց միացած բավական լուրջ զանգված կա, որն իր ուսերին է տանում Աֆրինի ռազմական գործողությունները։ Կռվի մեջ հիմնականում ներգրաված են լինելու շիական ընդդիմադիր ուժերը»,–ասում է Գրիգորյանը։

Նրա խոսքով` ինչքան թուրքական զինյալները խորանան, այնքան խնդիրներ են առաջանալու, որովհետև իրենք կապը սահմանի հետ կորցնելու են և թիկունքից աջակցությունը լավ չի հասնելու։ Նաև այստեղ կա քրդական բնակչություն, որը այդքան էլ լավ տրամադրված չի թուրքերի հանդեպ։