ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Եթե բանակցությունները օգուտ էլ չեն տալիս, ապա լիցքաթափում են իրավիճակը»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է Ադրբեջանի` բանակցություններից հետո հրադադարը խախտելու կեցվածքը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

«2014 թ.–ի ամռանից Ադրբեջանը սկսել է հիբրիդային մաշեցնող պատերազմ Հայաստանի դեմ։ Նրանք այս քայլով փորձում են ցույց տալ, որ դժգոհ են բանակցությունների ընթացքից, անընդհատ ուզում են միջնորդներին հիշեցնել, որ այն ստատուս –քվոն, որը կա հիմա, Բաքուն երբեք չի հանդուրժի։ Այս քայլերով նրանք ցույց են տալիս, որ եթե միջնորդները գործուն քայլեր չձեռնարկեն և բանակցությունները հասցնեն տրամաբանական ավարտի, հնարավոր է՝ բռնկվի մեծ պատերազմ, որը միջնորդների շահերից չի բխում»,–ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` եթե բանակցությունները դադարեցվեն, պատերազմի վտանգը շատ առարկայական կդառնա։

Եթե բանակցությունները օգուտ էլ չեն տալիս, ապա լիցքաթափում են իրավիճակը։