ՌԱԴԻՈ

Կիրակոսյան. «Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելը ճիշտ որոշում էր»

Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ նախագահի պաշտոնում Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին։
Sputnik
Արման Կիրակոսյան

Ճանաչելով Արմեն Սարգսյանին 30 տարի` Արման Կիրակոսյանը գնահատում է նրա պրոֆեսիոնալ ու մարդկային հատկանիշները։

«Վստահ կարող եմ ասել, որ նրա թեկնածությունը 4-րդ նախագահի պաշտոնում ներկայացնելը շատ ճիշտ որոշում է»,- ասում է Կիրակոսյանը։

Ըստ դեսպանի` նա իրապես կարող է իր նպաստը բերել ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակության զարգացման գործին։

Կիրակոսյանն ու Սարգսյանը ծանոթացել են 1980-ականներին։ Արմեն Սարգսյանն այն ժամանակ դասավանդում էր Երևանի և Քեմբրիջի համալսարաններում, արդեն սերտ կապեր էր հաստատել Անգլիայի գիտական և հասարակական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Կիրակոսյանը նշում է, որ Արմեն Սարգսյանի ակտիվ գործունության արդյունքում բացվեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը։

«Որպես Բրյուսելում մեր առաքելության ղեկավար` նա իր նպաստը բերեց Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ձևավորման գործում»,- ասում է նա։

Ըստ Կիրակոսյանի` Սարգսյանը նաև միջազգային մասշտաբի գործարար է։