Արցախը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սպեկուլյացիաների նոր ալիքին

2018 թվականին Ադրբեջանը կակտիվացնի սադրանքները ղարաբաղյան հակամարտության գոտում, վստահ է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Այս տարի Ադրբեջանի սադրիչ գործողությունները կակտիվանան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով` այդ ակտիվությունը կապված է կլինի Ադրբեջանի համար կարևոր օրերի հետ։

«Լրանում է Ադրբեջանի արհեստական ձևավորման 100 ամյակը, Հեյդար Ալիևի ծննդյան 95 ամյակը, 2018 թվականին նախագահի «ընտրություն» է, ուղիղ 25 տարի առաջ Ադրբեջանը կորցրեց Ջաբրաիլը, Զանգելանը, Աղդամը, Ֆիզուլին, Կուբաթլուն ու Քելբաջարը։ Դա երկրի կարճատև պատմության ընթացում եղած ամենամեծ քաղաքական, ռազմական ու բարոյական կորուստներն էին», — ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` այս ամենը բարենպաստ պայմաններ է ստեղծում հայրենասիրական զգացմունքներ դրսևորելու և ակտիվ քաղաքականություն իրականացնելու համար։