Կարեն Թամազյան
© Sputnik
«ԱԺ-ում խաղատների, շահումով խաղերի, ինտերնետային շահումով խաղերի վերաբերյալ երկու նախագիծ է ընդունվել, երկուսն էլ դեռ առաջին ընթերցմամբ: Դրանցից մեկը, որի հեղինակները Էդմոն Մարուքյանը և այլ պատգամավորներ են, նախատեսում է դատական վճռի դեպքում արգելել անձի մուտքը խաղատներ:
Երկրորդ նախագծերի փաթեթի առաջին կետով առաջարկվում է ավելացնել տուգանքների չափերը այդ խաղերի կազմակերպիչների նկատմամբ՝ պատասխանատվության քառաստիճան համակարգ սահմանելով: Այսինքն՝ առաջին խախտման համար սահմանված է 2,5 մլն դրամ տուգանք, երկրորդի դեպքում ՝ 5 մլն, երրորդի դեպքում՝ 10 մլն դրամ: Իսկ 4-րդ անօրինականության դեպքում ընկերության լիցենզիան ուժը կորցրած կճանաչվի»:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ նախագծերի երկրորդ փաթեթով նաև կավելացվի շահումով խաղերի, վիճակախաղերի մասնակիցների տարիքային շեմը, և եթե մինչ օրս թույլատրվում էր 18 տարին լրացած անձանց մասնակցել շահումով խաղերին ու վիճակախաղերին, ապա օրենքն ընդունվելուց հետո մինչև 21 տարեկանների համար այդ խաղերն արգելված կլինեն: