Հունվարը կշարունակի զարմացնել մեզ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի տարածքում կպահպանվի գարնանը բնորոշ ջերմաստիճանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 21-23-ը, 25-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Հունվարի 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում (15-20մ/վ): Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Այսօր` հունվարի 21-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 10-12 աստիճան տաքություն, գիշերային ժամերին`0-2 աստիճան ցուրտ։