Թուրքական զրահամեքենաները ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք

Ինչպես հաղորդում են ռազմական աղբյուրները, քրդական ինքնապաշտպանական ուժերը սահմանից հեռանում են՝ մտնելով երկրի խորքերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին շրջան ու զինված քրդերի դեմ ռազմական գործողություններ են իրականացնում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Զրահամեքենաները առաջ են շարժվում՝ ճանապարհին չհանդիպելով քրդական կողմի լուրջ դիմակայությանը:Նշվում է, որ քրդերը հեռանում են սահմանից՝ շարժվելով դեպի երկրի խորքը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին:

Քրդական կողմն ավելի ուշ հաղորդել է, որ ռմբակոծումների զոհ է դարձել 9 մարդ, որից 6-ը խաղաղ բնակիչ է:

Սիրիայի կառավարությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ դրանք ոտնձգություն են երկրի ինքնիշխանության դեմ: