Մի գնա. Մխիթարյանի թիմակիցը հայկական հիթ է լսում. տեսանյութ

«Բորուսիայի» ֆուտբոլիստներից մեկը` Պիեր Էմերիկ Օբամեյանգը ավտոմեքենայի մեջ լսում է «Մի գնա» երգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նա շրջում է իր ավտոմեքենայով ու լսում 2017 թվականին Մերձավոր Արևելքում հիթ դարձած հայկական «Մի գնա» երգի քավեր տարբերակը՝ Maître Gims ֆրանսիական երգչի կատարմամբ:

Այդ երգի ներքո Օբամեյանգը շրջում ու ցույց է տալիս իր կարմիր Ferrari-ին:

Տեսանյութում նա նշել է երգի կատարողների էջերը` «maitregims», «super_sako» և «spitakci_hayko»:

Սոցիալական կայքերը «պայթեցրել» էր «Մի գնա» հայտնի երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որը կատարում է ֆրանսիական ռեփ աստղ Մետր Գիմսը (Maître GIMS)։

«Մի գնա». Եգիպտոսում «քնում» են հայերի կլկլոցի տակ. տեսանյութ

Գիմսը ձայնագրել է Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։ Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ իր Sexion d"Assaut խումբը բեմ է վերադառնում։ Նա որոշել է վերադարձը նշանավորել հայկական հայտնի երգի ռեմիքս տարբերակով։

Նոր տեսահոլովակը հրապարակվել է Գիմսի YouTube-յան ալիքում։ Մի քանի ժամվա ընթացքում տեսահոլովակն արդեն ավելի քան 484 հազար դիտում է հավաքել ու ավելի քան 31 հազար «հավանության» արժանացել։

ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Օբամեյանգն անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցրել է Լոնդոնի «Արսենալի» հետ և կարող է կրկին խաղալ, սակայն արդեն նրանց կազմում, իր նախկին թիմակից հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի։ Կատարումն առանձնանում է մուղամի ելևէջներով, ինչը մեծ պահանջարկ ունի թուրք ունկնդիրների ու փոփ-կատարողների շրջանում։