ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Կիևում 2017 թվականի նոյեմբերին առևանգված ՀՀ երկու քաղաքացիները ազատության մեջ են, Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Ընկերներ, լավ լուր ունենք։ 2017 թվականի նոյեմբերի 12-ին Կիևում առևանգված Հայաստանի քաղաքացիներն (Արմանը և Սամվելն) արդեն ազատության մեջ են։ Մանրամասներ առայժմ հայտնել չեմ կարող։ Լավ է, երբ ամեն ինչ լավ է վերջանում»,- գրել է Մանուկյանը:
Նոյեմբերի վերջին հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն` Արմանին առևանգել են: Երկրորդ առևանգվածի մասին տեղեկություն չի եղել:
Դեսպանատանն այն ժամանակ հայտնել էին, որ նրանք տեղյակ են դեպքի մասին: