Աբովյան քաղաքում մայրը որդուն գտել է կախված վիճակում

Մայրը չի հասցրել փրկել որդու կյանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 20-ին, ժամը 14:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 18 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան միջանցքում՝ պատի վրա բացված անցքից, կապած պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն տան բնակիչ, 51-ամյա Սմբատ Կ.-ն: Գ. Նրան հայտնաբերել է մայրը՝ 70-ամյա Գ. Բ.-ն:

Նա փորձել է փրկել տղայի կյանքը, սակայն վերջինս արդեն մահացած է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ծոծրակի հատվածում առկա են պարանի ձգվելուն բնորոշ ճզմված արնազեղված հետքեր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: