ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ժամը 19:40-ի սահմաններում, BMW մակնիշի 34 DV 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան փողոցի թիվ 25 շենքի հարևանությամբ, բախվել է կայանված վիճակում գտնվող «Hyundai Sonata» մակնիշի 75 ՍR 555 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի 34 ТF 183 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետև BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառից:
BMW-ի վարորդին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել և տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է:
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, հայտնի լրագրող, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի եղբայրն էր: