Շաբաթվա մարդիկ. ռուսաստանցի երգչուհին ու ճապոնացի տնտեսագետը «հայտնաբերվել» են Հայաստանում

Sputnik
1 / 7
Հայարփի Հովհաննիսյան

2013թ-ին ավարտել է Մոսկվայի տպագրության պետական համալսարանի գրաֆիկական արվեստի ֆակուլտետը։ 18 տարեկանից զբաղվում է դիզայնով, ինչպես նաև հետաքրքրվում է լուսանկարչությամբ։ Հիմա Հայարփին ֆոտոնախագծերի համար թեմաներ է որոնում։
-Մանկապարտեզում ինձ դուր էր գալիս հավաքել խմբի երեխաներին ու նրանց համար պատմություններ հորինել։
Նա առաջ չի ընկնում, բայց ապագայում կցանկանար համատեղել իր աշխատանքը և դասավանդելը։
2 / 7
Լևոն Հակոբյան


2011թ-ին ավարտել է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, 2014թ-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ծրագրային ապահովման մշակող է, գիտաշխատող, դասախոս։
– Փոքր ժամանակ ցանկացել եմ դառնալ ճարտարապետ, հնություններ որոնող։ Ուզում էի ուսումնասիրել եգիպտական բուրգերը։
Ապագայում ցանկանում է արշավների գնալ տարբեր երկրներում ու մայրցամաքներում։
Յուկի Կատայամա
Ավարտել է Հիտոտսուբաշի համալսարանը Ճապոնիայում: Տնտեսագետ է: Շուրջ 4 տարի է՝ աշխատում է բանկային ոլորտում:
-Երբ փոքր էի, ցանկանում էի ուսուցիչ դառնալ։
Ապագայում ցանկանում է ճանապարհորդել աշխարհով մեկ:
3 / 7
Գոհար Վարդևանյան

Ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ERICTA) Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը: Մոտ 5 տարի աշխատել է թվային մարքեթինգի ոլորտում: 1 ամիս է, ինչ հայրենադարձվել է ու վայելում է կյանքի երևի ամենախաղաղ, անշտապ ու գիտակցված շրջաններից մեկը:
-Փոքր ժամանակ ուզում էի աշխատել ծերանոցում, դուրս գալիս էր շատ տատիկներ-պապիկներ ունենալու ու իրենց մասին հոգ տանելու միտքը:
Զուգահեռ ուզում էի դառնալ ֆուտբոլի դարպասապահ, բայց արդյունքում ոտքերս մնացին ուղիղ ու անմկան, իսկ ֆուտբոլիստներից մենակ անսխալ Հենոյի անունը գիտեմ:
Ապագայում ցանկանում է խորացնել գիտելիքները թվային մարքեթինգում, սովորել լեզուներ ու ապրել «այստեղ ու հիմա» սկզբունքով, որտեղ էլ որ լինի:
4 / 7
Կարին Գրիգորյան

Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Ապա հաջորդաբար ուսանել է լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում, անցել է Ուորդ պրեսս ֆոտոյի կուրսեր, ապա ուսումնասիրել է արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի համադրողական գործը և արվեստի քննադատությունը: Այժմ զբաղվում է թարգմանությամբ և լուսանկարչության, պատմության հետազոտությամբ և աշխատում է հրատարակչությունում:
-Երբ փոքր էի, ուզում էի լրագրող դառնալ:
Ապագայում ցանկանում է զբաղվել հողագործությամբ և թարգմանությամբ:
5 / 7
Յուկի Կատայամա

Ավարտել է Հիտոտսուբաշի համալսարանը Ճապոնիայում: Տնտեսագետ է: Շուրջ 4 տարի է՝ աշխատում է բանկային ոլորտում:
-Երբ փոքր էի, ցանկանում էի ուսուցիչ դառնալ։
Ապագայում ցանկանում է ճանապարհորդել աշխարհով մեկ:
6 / 7
Լյուսյա Տյուլպանչիկովա
Ավարտել է Վիեննայի համալսարանի զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի ֆակուլտետը։ Շուրջ 4 տարի է՝ գրում է, հանդես է գալիս որպես Լյուսյա DJ։
-Մանուկ հասակում ցանկացել է դառնալ բալետի պարուհի, իսկ հետո՝ մոդելավորող։
Ապագայում ցանկանում է սեփական պանրի արտադրությունն ունենալ Իտալիայում։
7 / 7
Ելենա
Ավարտել է Վորոնեժի արվեստի պետական ինստիտուտը՝ մեներգի ֆակուլտետը։ Երգի թատրոն ունի։ Նա վոկալի դասեր է տալիս Մոսկվայում և Կուրսկում։
- Մանուկ հասակում երազել եմ դառնալ երաժիշտ։
Ապագայում ցանկանում է ընտանիք կազմել։