ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հունվարի 19-ին խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմանում Դավթաշեն թաղամասում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Քարգազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, լիցքավորման ժամանակ դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 մարդու տեղափոխել են հիվանդանոց:
«Հիվանդանոց տեղափոխվածը գազալցակայանի լիցքավորող Էրիկ Կյուրեղյանն է»,- նշված է կայքում։
Պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որի վրա գտնվող գազաբալոնները շպրտվել են, մեկ այլ «Գազել» ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաև վնասվել է «Օպել» մակնիշի ևս մեկ ավտոմեքենա:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարաները:
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: