Հայաստանում աճում է մեքենաների նոր վառելիքի պահանջարկը

Այդ վառելիքի ներկրման ծավալները մեզանում 2017թ-ի առաջին վեց ամիսներին ավելացել են ավելի քան երկու անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Գազը հայի բարեկամն է։ Ավելի ճիշտ՝ նրա դրամապանակի։ Ուստի արդեն երկար տարիներ մեզանում սեղմված գազով են երթևեկում գրեթե բոլոր մարդատար ավտոմեքենաները, անգամ որոշ բեռնատարներ ու ավտոբուսներ։

Նույնիսկ թանկարժեք ավտոմեքենաների տերերը վաղուց բենզինի փոխարեն սեղմված գազ են օգտագործում և անհարմար չեն զգում, երբ օրը ցերեկով իրենց մեքենաները կայանում են գազալիցքավորման կայաններում՝ համեստ «Vectra»-ների և «Golf»-երի կողքին։ Իսկ վերջերս Հայաստանում սկսել են հետաքրքրվել մեկ այլ վառելիքով։

Սերը չի պաղել

Ոչ, դա բիոգազը կամ արևային վահանակները չեն: Նույն լիցքավորման գազն է, սակայն ոչ թե սեղմված, այլ հեղուկ վիճակում։

Եփրեմյան. «Դիմել ենք Շաբոյանի հանձնաժողով, պատասխան դեռ չենք ստացել»

Գազի «սառը» շուկայում (սեղմված գազը պահում են —160 °C ջերմաստիճանի պայմաններում) սկսել է աճել հետաքրքրությունը «ջերմության» նկատմամբ: Անցած տարի տեղական ընկերությունները, որոնք մեքենաներում սեղմված գազի բալոններ են տեղադրում, նաև հեղուկ գազի բալոններ տեղադրելու համար նախատեսված սարքավորումներ են ներկրել։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը։

2017թ-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազի ներկրումն աճել է ավելի քան երկու անգամ՝ 1100 տոննայից մինչև 2 685 տոննա։ Դա նկատել է նաև Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը և կստուգի՝ որքանով են արդար խաղում այս զարգացող շուկայի մասնակիցները։ ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ստուգումներն ու ուսումնասիրությունները նախատեսվում են մոտ ապագայում։

Ինչո՞վ է առավել հեղուկ գազը

Հեղուկ գազն իր գնով մրցակցում է սեղմված գազի հետ։ Երևանյան լցակայաններում հեղուկ գազի մեկ լիտրն արժե 180-200 դրամ, ինչը 2,4 անգամ էժան է բենզինից: Ըստ Տիգրանյանի՝ հեղուկ գազով հնարավոր է նույնքան ճանապարհ անցնել, որքան մեքենան նույն քանակի բենզինով լիցքավորելու դեպքում (այսինքն ջերմատվությունը նույնն է)։ Այդ նույն 200 դրամով հնարավոր է գնել նաև մեկ խորանարդ մետր սեղմված գազ, սակայն դրա ջերմատվությունը ցածր է:

Ռումբը հայի բեռնախցիկում. իշխանությունը չի ուզում նյարդայնացնել վարորդներին, բայց պատրաստ է ռիսկի դիմել

Ավելի էժան են նաև հեղուկ գազի բալոնները, քանի որ դրանց պատերն ավելի բարակ են, և այդ բալոնները նախատեսված են 10-16 մթնոլորտային ճնշման համար։ Համեմատության համար նշենք, որ սեղմված գազը 200-300 մթնոլորտ ճնշման պայմաններում է լցվում բալոնների մեջ։

Թերևս գազի նկատմամբ աճող հետաքրքրությունն է պատճառը, որ Հայաստանում ավելանում են գազալցակայանները։ Ճիշտ է, առայժմ միայն Երևանում։

Ի դեպ, հեղուկ գազի գինը տատանվում է, քանի որ այն ներկրվում է արտասահմանից, Հայաստանում հեղուկ գազ ստանալու համար համապատասխան սարքավորումներ չկան: