Տեղումներ, քամի ու տաք հունվար. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, նշանակում է` այսօր նույնպես կվայելենք գարնանը բնորոշ եղանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հունվարի 20-ի գիշերը, 24-ին շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Երևանում պատմական փաստ է գրանցվել. օդի ջերմաստիճանը գերազանցել է նախկին ռեկորդները

«Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 20-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում կլինեն տեղումներ, 20-ի ցերեկը, 21-23-ը կլինի առանց տեղումների եղանակ:

Այսօր` հունվարի 20-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 11-13 տաքություն, գիշերային ժամերին` 0-2 աստիճան ցուրտ։