Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը վնասվածք է ստացել. ո՞ւմ է մեղադրում Տարասովան

Կանանց մենասահքում աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան հոգեբանական հարված է ստացել լրագրողների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հայտնի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) ռուսական ԶԼՄ-ների զոհն է դարձել, հայտարարել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան։ Այս մասին հաղորդում է Ռ-Սպորտը։

Մարզիչը նշել է, որ Մեդվեդևան լավ վիճակում է, ինչը ուրախացնում է։ Բայց Տարասովային շատ է բարկացրել ԶԼՄ-ների պահվածքը։

«Իհարկե, մամուլն այնքան է «ջանացել» այդ հանդիպումը կազմակերպելու հարցում, որ «կերել» է Ժենյայի նյարդերը։ Բացի վնասվածքից, որը նրա մոտ եղել է ցատկերի քանակից, կարծում եմ, որ նրան հոգեբանական վնասվածք են հասցրել։ Ես նման բան չէի անի այդպիսի ականավոր աղջկա հետ», — ասել է մարզիչը։

Նրա խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ սրել են Եվգենյա Մեդվեդևայի և Ռուսաստանի չեմպիոն Ալինա Զագիտովայի դիմակայության հետ կապված իրավիճակը։

Սլավիկ Հայրապետյանի կարճ ու գեղեցիկ ելույթը. տեսանյութ

«Զագիտովան լավն է, նա հիանալի ցատկում է, բայց Ժենյան նույնպես հիանալի է ցատկում։ Մենք պետք է սովորենք գնահատել այն, ինչ ունենք», — ասել է Տարասովան լրագրողներին։

Նշենք, որ երկու գեղասահորդներն էլ հաղթել են Գրան պրիի երկու փուլերում, հետո Մեդվեդևան դուրս է մնացել Գրան պրիի և Ռուսաստանի առաջնության եզրափակիչից ոտքի վնասվածքի պատճառով, երկու մրցաշարերում էլ հաղթել է Զագիտովան։ Հինգշաբթի Մեդվեդևան Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 1,7 միավորով զիջել է Մեդվեդևային։

Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմը ձևավորվել է երկրի առաջնությունից հետո։ Միակ բացառությունը եղել է Մեդվեդևան, որին թույլ են տվել հերթական անգամ չապացուցել պրոֆեսիոնալիզմը ներքին ընտրության ժամանակ և վնասվածքից հետո զբաղվել ոտքը բուժելով։