Երևանի ճանապարհահատվածներից մեկը գրեթե 10 ամիս փակ է լինելու

Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարան մամուլ ծառայությունը։

Դա պայմանավորված է Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով։

Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի — Սասնա Ծռեր ճանապարհահատվածով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: