Տարօրինակ պատահար Էջմիածնում. դուստրը մեքենայով անցել է մոր ոտքի վրայով

Կինը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով, բայց ոստիկանները պարզել են, որ մեղավորը նրա հարազատ դուստրն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 61-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էջմիածին» Բ/Կ-ի բակում ավտոմեքենայից իջնելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ կինը վնասվածքը ստացել է հունվարի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Էջմիածին» Բ/Կ-ի տարածքում իր դստեր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ ոտքի վրայով անցնելու հետևանքով:

Կատարվում է քննություն: