Արցախում կրակոցները չեն դադարում. 7 օր առաջնագծում

Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմն ավելի քան 1800 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հունվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: