Ժամանակակից «Ձախորդ Փանոսը». գողը մոռացել է բանալին, հետո կորցրել է փողերը

Ամերիկայի Յուտա նահանգում մեկը փորձել է բանկ թալանել, բայց ոչ մի կերպ չի կարողացել իրականացնել ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ամերիկայում բանկը թալանելու ծրագիրն անհաջողությամբ է պսակվել։ Այս մասին գրում է 4chan ալիքը։

Երևանցի աղջիկն է դրդել. 11 ամիս առաջ կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց. տեսանյութ

Յուտա նահանգում չարագործն ավտոմեքենայով մոտեցել է բանկին, մտել շենք, վերցրել փողերը և վազքով վերադարձել ավտոմեքենայի մոտ։ Սակայն չկայացած հանցագործը չի կարողացել մեքենան տեղից շարժել։ Հասկացել է, որ կողոպուտի ժամանակ բանալիները մոռացել է բանկում։

Տղամարդը որոշել է վազելով փախչել։ Բայց դա էլ չի հաջողվել։ Վազելու պահին փողերով պարկը պատռվել է, և թղթադրամները սկսել են թափվել ճանապարհին, ինչպես «Հենզելն ու Գրետելը» հեքիաթում։

Հենց այդ հետքով էլ ոստիկանները գտել են հանցագործին։