Թևան Պողոսյան
© Sputnik
ԵԱՀԿ համանախագահներն առաջին անգամ դիտորդական առաքելություն իրականացնելու անհրաժեշտության մասին հայտարարել են 2016թ-ի մայիսին։
«Ալիևն այն ժամանակ հայտարարել էր, որ ինքը դրանում ոչ մի արժեք չի տեսնում։ Հիմա չգիտեմ` արժեք տեսնում է, թե փորձում է մի իրավիճակ ձևավորել, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեղմի ` միջազգային հանրությանն ասելով` լավ, ինչ ուզում եք կանենք, միայն ինձ շատ մի ճնշեք»,- ասաց նա։
Ըստ Պողոսյանի` դիտորդական առաքելությունը, անկախ այն բանից, թե քանի դիտորդից բաղկացած կլինի, որևէ լուրջ արդյունք չի տալու, քանի դեռ չկան հետաքննության միջոցներ։